ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 
  • Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ

    Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ

    Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ՝ հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Միքայել Մինասյանը օրերս տեսանյութում հայտարարել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամ, դրանից հետո ազատ ապրել, չվերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը:
  • Զելենսկի. Եթե մենք միանգամից վերացնենք սահմանափակումները, Ուկրաինայում կորոնավիրուսից 120 000 մարդ կմահանա

    Զելենսկի. Եթե մենք միանգամից վերացնենք սահմանափակումները, Ուկրաինայում կորոնավիրուսից 120 000 մարդ կմահանա

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ, կորոնավիրուսի համաճարակի առթիվ սահմանված սահմանափակումների ամբողջական չեղարկումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների:
  • Նյու Յորքի բորսան աշխատանքը սկսել է հիմնական ցուցանիշների անկմամբ

    Նյու Յորքի բորսան աշխատանքը սկսել է հիմնական ցուցանիշների անկմամբ

    Աշխատանքային շաբաթը Նյու Յորքի ֆոնդային բորսան սկսել է առանցքային ցուցանիշների անկմամբ: Տնտեսագետների գնահատմամբ` պատճառը մտավախությունն է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները կորոնավիրուսի ծագման շուրջ բանավեճի ֆոնին կարող են ավելի վատանալ: Սակարկությունների մեկնարկից քիչ անց Dow Jones ինդեքսը այսօր նվազել է մեկ տոկոսով:
  • Ադրբեջանը 5 միլիոն դոլար կտրամադրի ԱՀԿ-ին

    Ադրբեջանը 5 միլիոն դոլար կտրամադրի ԱՀԿ-ին

    Ադրբեջանը 5 միլիոն դոլար կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Չմիացած երկրների շարժման» անդամ պետություններին տրամադրելու համար՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Չմիացած երկրների շարժման» հեռավար գագաթաժողովում, որը կազմակերպվել էր պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ:
  • Արսեն Թորոսյանը չի բացառում, որ մայիսի վերջին վարակակիրների թիվը հասնի 10 000

    Արսեն Թորոսյանը չի բացառում, որ մայիսի վերջին վարակակիրների թիվը հասնի 10 000

    Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի նոր 121 դեպք է արձանագրվել է, վարակը խլել է ևս 4 մարդու կյանք, բուժվել է ընդամենը 36 հիվանդ։ Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ վարակի օջախները բազմաթիվ են, ինչը նշանակում է, որ բոլորը պետք է խստորեն պահպանեն կանոները։
  • Առցանց պրեմիերա

    Առցանց պրեմիերա

    Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է հեռավար աշխատանքը։ Մայիսի 5-ին, ժամը 20:00-ին թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կցուցադրվի ըստ Ֆ․Մ․ Դոստոևսկու համանուն վեպի «Խեղճ մարդիկ» պիեսը՝ թատերականացված ընթերցում ձևաչափով՝ Մանվել Խաչատրյանի ռեժիսուրայով։
  • Հայաստանը ակտիվ կապ է պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հետ

    Հայաստանը ակտիվ կապ է պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հետ

    Արտակարգ դրության շրջանում Հայաստանը ակտիվ կապ է պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հետ, այսօր Ազգային ժողովում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
  • Կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոցներում կա 350 ազատ մահճակալ

    Կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոցներում կա 350 ազատ մահճակալ

    Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնության համար հիվանդանոցային համակարգում կա 350 ազատ մահճակալ, քաղաքացիների մի մասը բուժում է ստանում հյուրանոցներում՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
  • Զոհրաբ Մնացականյան. Մեր դիրքերը շատ ավելի ամուր են

    Զոհրաբ Մնացականյան. Մեր դիրքերը շատ ավելի ամուր են

    Չի լինելու 2016-ի ապրիլյան պատերազմի կրկնություն, չի լինելու 1991-94-ը: 2019-ին Ղարաբաղյան հակամարտության մասով բավական ծավալուն աշխատանք է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավմամբ՝ Աժ-ում պատգամավորների հարցին ի պատասխան ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին:
  • Վրաստանի որոշ քաղաքների ելումուտի սահմանափակումները կհանվեն

    Վրաստանի որոշ քաղաքների ելումուտի սահմանափակումները կհանվեն

    Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: